ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը թվիթերյան իր էջում անդրադարձել է Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նախօրեին կայացած հեռախոսազրույցին․
«Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին։ Ուղիղ երկխոսությունն է այս խնդրի լուծումը և տևական խաղաղության հասնելու ճանապարհը։ Հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք շարունակելու ենք երկկողմանիորեն, մեր գործընկերների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների միջոցով աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներին»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, նախօրեին Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Դոնֆրիդը մտահոգություն էր հայտնել վերջին շրջանում տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։
--00—ՍՊ