ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Սան Դիեգոյի շրջանային վերահսկիչ խորհուրդն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հռչակագիր՝ 2023 թ.-ի ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ»-ին:
Հռչակման արարողությունը վարում էր Սան Դիեգոյի շրջանային տեսուչ Ջոել Անդերսոնը խորհրդի նախագահ Նորա Վարգասի հետ միասին: Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու հովիվ վերապատվելի Բագրատ Բերջեկյանը, համայնքի ակտիվիստ և փաստաբան Ջոն Դադյանը, Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու խորհրդի անդամ Քեթի Քասարջյանը և Սան Դիեգոյի շրջանային դատախազ Սամեր Ստեֆանը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ