Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը. հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

նկար

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակըև ապրիլի 16-ը հայտարարվել է Հայ կինոյի օր:

Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում:

նկար

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Հանդիսավոր երեկո» մեկնարկային միջոցառմամբ։

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Արաքսիա Սվաջյանը, պաշտոնատար այլ անձինք։

նկար

Երեկոյին առաջին անգամ հանրությանը ներկայացվել է Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» համր ֆիլմի վերականգնված տարբերակից հատված: Էկրանին ցուցադրվել են տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները։ Կենդանի կատարումներով հնչել են հայ կինոյի երաժշտական ստեղծագործությունները։

Անդրադարձ է եղել նաև հայկական մուլտիպլիկացիայի հիմնադրման 85-ամյակին։

Միջոցառումը կայացել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

--00—ԼՄ