ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության գործը Քննչական կոմիտեն փոխանցել է Գլխավոր դատախազությանը։
«Դատախազությունից վարույթը պանաջվել է, Քննչական կոմիտեից այն փոխանցվել է դատախազությանը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք նաև, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ԶՄՊԿ աշխատակցին սպանել է ադրբեջանցին։ Անցած օրերի ընթացքում իրավապահ մարմինները չեն հերքել այս տեղեկությունը, սակայն պաշտոնապես միայն հայտարարվեց, որ ադրբեջանցի զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովը և Հուսեյն Ահլիմանի Ախունդովը կալանավորվել և մեղադրվում են ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։
Մերի Մանուկյան
--00—ԱՊ