ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դատապարտում է ապրիլի 20-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև բռնության դեպքերը կանանց ու աղջիկների նկատմամբ։ Այդ մասին ընդդիմադիր քաղաքական գործիչը հայտարարել է իր ելույթի ժամանակ։
Պաշտոնյան անդրադարձել է նաև վերջին պատերազմին՝ հայտարարելով, որ հայկական բանակն ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը վերջին պատերազմի ժամանակ։
«Հայկական բանակն ի վիճակի էր պաշտպանել մեր հայրենիքը, բանակին թիկունք էր պետք կանգնել, ընդ որում՝ ասեմ, որ այն ճեղքումը, որը տեղի է ունեցել, և այդ ուղղությամբ ադրբեջանական բանակը հասել է մինչև Շուշի, մինչև Հայաստան և այլն, այդ ճեղքումը տեղի է ունեցել այն պատասխանատվության գոտում, որի հիմնական պատասխանատուն գերագույն գլխավոր հրամանատարն է, և իրենք պետք է ստեղծեին հրամանատարություն ու պաշտպանությունը կազմակերպեին»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ