ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Փաշինյանը նեղացել է Կրեմլից և նորից թեքվել դեպի Արևմուտք. Ալիևը ստիպելու է ասել՝ «Արցախն Ադրբեջան է»։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Հարությունյանի համոզմամբ, Վաշինգտոնում նախաձեռնված գործընթացը դրական է, քանի որ միշտ պետք է խոսել Ադրբեջանի հետ և միայն երկխոսությունը կարող է արդյունքներ արձանագրել։ Իրավապաշտպանի կարծիքով, պետք է փորձենք հասնել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման։
Ըստ նրա՝ Փաշինյանը նաև պետք է փորձի հատուկ կետ մտցնել նախատեսվող խաղաղության պայմանագրում, որը կապահովի արցախցիների անվտանգությունն ու իրավունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ