ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ֆրանսիայում անկարգությունների ֆոնին հասարակական վայրերում ավելի քան 800 հրդեհ է գրանցվել, հաղորդում է LCI ռադիոկայանը՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալներին։
«871 հրդեհ հասարակական վայրում (շաբաթ օրը 2560), տրանսպորտային միջոցների 577 հրկիզումներ (շաբաթ օրը 1350) և 74 հրդեհ շենքերում (շաբաթ օրը 234)»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ հարձակման են ենթարկվել 10 ոստիկանական բաժանմունքներ և 6 տեղական ոստիկանական բաժանմունքներ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում անկարգությունները սկսվեցին այն բանից հետո, երբ հունիսի 27-ին ոստիկանները Նանտերի ճանապարհին ստուգման ժամանակ գնդակահարել են 17-ամյա դեռահասի, որը, ուժայինների տեղեկություններով, հրաժարվել է կատարել իրենց պահանջները:
--00—ՅՄ