ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news
Ցուցարարները գիշերը փորձել են հրկիզել ֆրանսիական Լա Ռիշի քաղաքապետ Ֆիլիպ Պոզուշի ավտոմեքենան, հայտնել է նա Nouvelle Republique պարբերականին:
«Այս գիշեր անկարգությունների մասնակիցները փորձել են հրկիզել Լա Ռիշի քաղաքապետի ավտոմեքենան։ Իրավապահ մարմինների արագ միջամտությունը թույլ է տվել խուսափել վնասից»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ասված է Էնդր և Լուարա դեպարտամենտի պրեֆեկտի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Քաղաքապետի խոսքով, որը մեջբերում է Nouvelle Republique պարբերականը, մի խումբ մարդիկ մտել են իր այգի, որպեսզի հրկիզեն տրանսպորտային միջոցը։ Նա ցրել է նրանց և սկսել մարել ավտոմեքենան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ