ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news
Ղրիմի կամրջի վրա արտակարգ պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել: Միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Կրասնոդարի երկրամասի 145-րդ հենակետի շրջանում․ կամրջի երկայնքով երթևեկությունը դադարեցվել է։
Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության համաձայն, Ղրիմի կողմից վնասվել է Ղրիմի կամրջի հատվածում գտնվող ճանապարհահատվածը:
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսիոնովը խորհուրդ է տվել խուսափել կամրջով երթևեկելուց և այլ երթուղիներ ընտրել:
--00—ՅՄ