Վաշինգտոնում փակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենտրոնակայանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

.

ԱՄՆ նորաստեղծ Պետական կառավարման արդյունավետության վարչությունը (DOGE), որը ղեկավարում է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկը, թիրախավորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) և անցած հանգստյան օրերին քայլեր է ձեռնարկել գործակալության նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Այս մասին հայտնում է Fox News-ը։

ԱՄՆ ՄԶԳ-ի ավելի քան 50 բարձրաստիճան աշխատակից ուղարկվել են վարչական արձակուրդի։ Նրանց հանդեպ կիրառվել է խափանման միջոց:

Նրանց արգելվել է առանց թույլտվության շփվել գործակալությունից դուրս որևէ մեկի հետ:

Ըստ պարբերականի Վաշինգտոնի Ռեյգանի անվան կենտրոնում գտնվող գործակալության կենտրոնական գրասենյակի վրայից հանվել են նաև ցուցանակները։ Մասկի վարչությունը վերահսկողություն է հաստատել նաև գործակալության համակարգչային համակարգերի վրա:

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ գործակալությունը անցյալ տարի տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի ֆինանսավորում:

--00--ԱՀ