ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գեղակերտ գյուղի գազալցակայանում տղամադու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է:
Քրեական ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի Խաչիկ Դաշտենց փողոցում գործող գազալցակայանում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Ռոման Մ.-ի դին:
--00—ՅՄ