Արսեն Թորոսյանը որոշել է վերանորոգել յուր նոր կաբինետը մինչև այնտեղ տեղափոխվելը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը մինչև առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի աշխատասենյակ տեղափոխվելը որոշել է այն վերանորոգել։ Վերանորոգման աշխատանքներն ընթացիք մեջ են, ինչը ֆիքսել է 24News-ի տեսախցիկը։

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Ազգային ժողովն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրել էր ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին։ Քվեարկության արդյունքներն Ազգային ժողովում ներկայացրել էր Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնացել էր 65-ը: Թորոսյանն ընտրվել էր 64 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00--ԱՀ