ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

4e819cee-94b3-4903-9522-96b2edca341f (1).jpg



Հուլիսի 21-ին ՊՆ վարչական համալիրում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։



Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումներին և այդ համատեքստում իրականացված ծրագրերին ու առաջիկա անելիքներին։



Քննարկվել են «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» հայեցակարգի ներդրմանը, արհեստավարժ սերժանտական կազմի զարգացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր։ Հնչել են զեկույցներ, ներկայացվել առաջարկներ։



--00—ԶՀ