Հիմա հրատապ խնդիրը իշխանության հեռացումն է, շտապ եղանակով` թավշյա, ոչ բռնի․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

ս

Քաղաքագետ Ստեփան Դադնիելյանւ ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ամեն ինչ սկսվել է 1998-ին, երբ իշխանություն ունեցող ու իշխանությունից օգտվող մի խավ հեռացվեց կերակրամանից։ Հեռացնողների որակը հիմա չեմ քննարկում, նրանք էլ սրբեր չեն։

1998-ին, Տեր-Պետրասյանմն իշխանության հարցը կապեց Արցախի խնդրի հետ ու դա դարձավ իշխանության համար պայքարի գաղափարախոսություն։

Մի ճամբարը, որպես իշխանություն ունենա, գաղափարախոսություն ընտրեց Արցախը չտալը, դրանով հիմնավորելով իրենց իշխանություն ունենալու լեգիտիմությունը, մյուսը հակառակն' Արցախը պետք է տալ եւ դրա համար պետք է գան իշխանության։

2008-ի Մարտի 1-ին Արցախը հանձնողները փողոցում ջարդվեցին ու Մարտի 1-ը դարձրեցին իրենց Ավարայրի ճակատամարտը։ Դրանց կորիզը հենց 1998-ին իշխանություն կորցրած խավն էր։ Նրանց դրոշն էլ Արցախի նկատմամբ ատելությունն էր։ Արցախը հանձնողները, հետո, մերժեցին իրենց մարգարեին, բայց դա արդեն էական չի, աղանդն արդեն ձեւավորվել էր։

Հենց այստեղ հայտնվեցին արտաքին ուժերը, որոնք սկսեցին աջակցել տարբեր եղանակով Արցախը հանձնողներին, որոնց իշխանության գալու լեգիտիմության հիմնավորումը Արցախը հանձնելն էր։ Թե ինչպես էին աջակցում, դա արդեն այլ հետաքրքիր թեմա է։

2018-ի դավադրությունն արտաքին ուժերի, նրանց կամակատար "քաղաքացիական հասարակություն, " եւ 1998-ին իշխանության կերակրատաշտից հեռացվածների եռամիասնության արդյունքն էր։

2018-ին նրանք եկել են իշխանության Արցախը հանձնելու նպատակով, դա է իրենց քաղաքական "աստվածաբանությունը", դա է նաեւ արտաքին պատվերը:

Այստեղ առաջանում է հարց, իսկ ինչով էին զբաղված ԱԱԾ-ն, ՊՆ-ն, Սերժ Սարգսյանը եւ մյուս պատկան մարմինները։ Կարծում եմ այս հարցերին նրանք պետք է պատասխանեն. ինչու չեն նկատել դավադրությունը, կամ գուցե իրենք էլ են մասնակից եղել...:

Բայց հիմա հրատապ խնդիրը սրանց հեռացումն է, շտապ եղանակով' թավշյա, ոչ բռնի եղանակով։

Եվ հիշեք, կառավարության դուռը ժողովրդի դուռն է, որով ժողովուրդը կարող է տիրոջ իրավունքով մտնել։

--00—ՍՊ