ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News
Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քննարկվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։
Հաստատվել է Մալաթիա-Սեբաստիա Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրված Էդգար Հակոբյանի ընտրությունը։
Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող և այլ կուսակցական բնույթի հարցեր։
--00—ՍՊ