ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է՝ օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +40- +42 աստիճանի, սակայն նման ջերմաստիճանը երկրում աննախադեպ երևույթ չէ:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա ընդգծում է՝ արևադարձային տաք օդի ալիք է սպասվում, որը գալիս է Արաբական թերակղզու շրջաններից, արաբական անապատներից:
«Այսօրվանից սկսած դրա ճյուղավորումները մեր տարածաշրջանի վրա են, բայց այդ ինտենսիվ ալիքը սկսելու է ներթափանցել օգոստոսի 10-ից սկսած և Հայաստանում մնալու է մինչև օգոստոսի 14-ը ներառյալ: Երբ ասում ենք մնալու է մինչև ամսի 14-ը ներառյալ, չենք հասկանում, որ ամսի 15-ից օդի ջերմաստիճանը նվազելու է, այսինքն՝ կանխատեսումը, մթնոլորտի շրջանառության տեսանելի դաշտը մինչև օգոստոսի 14-ն է»,-նշում է Սուրենյանն ու հավելում՝ այն բերելու է օդի ջերմաստիճանի էական բարձրացման հանրապետության ամենատաք գոտիներում՝ հատկապես Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային հատվածներում, Արարատյան դաշտին հարող Վայոց ձորի նախալեռնային հատվածներում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի մինչև +40- +42:
Սուրենյանի խոսքով՝ այդ ալիքը Հայաստանի Հանրապետությունում աննախադեպ երևույթ չէ. հատկապես վերջին տասնամյակում և՛ հուլիսին, և՛ օգոստոսին եղել են տաք օդի ալիքներ, որոնք հանրապետությունում ապահովել են նման ջերմաստիճան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ