ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News
Օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
--00—ԱՊ