ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News
Ռուսները Արցախից դուրս չեն գա նույնիսկ այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի զորքերը հասնեն Մոսկվա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Մալխասյանի համոզմամբ, Ակնայի ճանապարհի գործարկմանը հաջորդելու է ադրբեջանական կանոնների հաստատումը, ինչը անթույլատրելի է։ Նրա պնդմամբ, երբ բոլոր միջոցները սպառվեն, ստիպված ենք լինելու ուժով բացել Լաչինի միջանցքը։
Ըստ Մալխասյանի՝ տարածաշրջանում մեծ բախում է լինելու, ռուս խաղաղապահները ստիպված են լինելու մեծացնել իրենց ներկայացվածությունը Արցախում, միջամտելու է նաև Իրանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ