Արցախում ՌԴ-ի դեմ ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ակտիվ հակազդեցություն ապահովել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

l-VcXIvshMB5

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Այսօր կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանն ամենայն հավանականությամբ կքննարկվի Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հարաբերական հանգուցալուծման հարցը:

Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո ամբողջությամբ իրեն խցկել է Արցախի հարցով գործընթաց և փորձում է իր ազդեցությունը հնարավորինս մեծացնել, ինչն անկասկած մեր շահերին դեմ է:

ՌԴ-ն իր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է ուկրաինական ճակատի ուղղությամբ, բայց ստիպված պետք է ակտիվացնի իր ջանքերը Հարավային Կովկասում, որովհետև հակառակ դեպքում իրադարձություններն իր համար կարող են անկանխատեսելի ընթացք բռնեն:

Արցախում ՌԴ-ի դեմ իրականացվող ուղիղ կամ միջնորդավորված հարվածները ստիպելու են ՌԴ-ին ակտիվ հակազդեցություն ապահովել»:

--00—ՅՄ