ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 22:00-ին, ուղիղ եթերում տեղի կունենա Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունների առաջին հեռուստաբանավեճը:
Այն անցկացվում է Ընտրական օրենսգրքի սահմանած պահանջներով և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) տեխնիկական խորհրդատվական աջակցությամբ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Ծրագրին հնարավոր է հետևել ուղիղ միացմամբ Առաջին ալիքով, Առաջինի լրատվական ալիքով և Հանրայինի սոցիալական հարթակներով:
«Հեռուստաբանավեճին մասնակցելու են ընտրություններին գրանցված կուսակցությունների և դաշինքի ցուցակների 2-6 համարները: Այս պահին իրենց մասնակցությունը հաստատած թեկնածուներն են՝
«Հանրային ձայն» կուսակցություն - Ամալյա Սարգսյան.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - Սուրեն Գրիգորյան.
«Արդար Հայաստան» կուսակցություն - Հրաչյա Ստեփանյան.
«Հաղթանակ» կուսակցություն - Լալա Մնեյան.
«Ուժը Հայրենյաց» կուսակցություն - Նատալյա Արզաքանցյան.
Հայաստանի եվրոպական կուսակցություն - Արամ Գևորգյան.
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն - Ծովինար Կոստանյան.
«Հանրապետություն» կուսակցություն - Անի Խաչատրյան.
«Միացյալ Հայաստան» կուսակցություն - Վարդան Խաչատրյան,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Տիգրան Ալեքսանյա.
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Մարինե Մալխասյան.
«Ապրելու երկիր» կուսակցություն – Մեսրոպ Առաքելյան.
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք - Մանուկ Սուքիասյան:
Երկրորդ հեռուստաբանավեճը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:00-ին: Բանավեճին հրավիրվել են կուսակցությունների և դաշինքի ընտրական ցուցակի միայն առաջին համարում նշված անձինք»,- տեղեկացնում է ԿԸՀ-ն։
--00—ԼՀ