Ադրբեջանը խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն ընտրել է զորքերը տեղակայելու տարբերակը․Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

dd

Կարևոր է, որ միջազգային հանրությունը ճշգրիտ պատկերացում ունենա Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․

«Պետք է ամեն ինչ անենք, որ դրսում հստակ հասկանան, որ Արցախում հումանիտար աղետը միտումնավոր է ստեղծվել Ադրբեջանի կողմից՝ արցախահայությանն իրենց ենթարկելու ու էթնիկ զտման քաղաքականությունն իրականացնելու նպատակով: Պարզապես այդ ամենը «փաթեթավորվում է» եվրոպական բարեհունչ տերմիններով»,- նշել է նա։ 

«Հենց այդ մասին եմ վերջերս խոսել հնդկական Newsx պարբերականի և Շվեյցարիայի հանրային RTS ռադիոյի հետ հարցազրույցներում:

Հատկապես կարևոր եմ համարում հնդկական լրատվամիջոցի՝ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը: Եվս մեկ անգամ արձանագրեցի, որ Ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական բանակցող դառնալու և իրական խաղաղության ուղղությամբ աշխատելու փոխարեն ընտրել է զորքերը և տեխնիկան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանների մոտ տեղակայելու տարբերակը: Ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միշտ էլ եղել են Ալիևի քաղաքականության անբաժանելի մասը: Սակայն ուժը երբեք չի կարող լուծում ապահովել։ Եվս մեկ ագրեսիայի ընտրությունը, որը հանգեցնելու է նոր մարդկային ողբերգությունների թե՛ հայ, թե՛ ադրբեջանական ժողովրդի համար, ծառայում է միայն մեկ նպատակի՝ ամրապնդել Ալիևի բռնապետական ռեժիմը։ Ալիևից և նրա ընտանիքից բացի ոչ ոք չի շահում պատերազմից, ու ադրբեջանական հասարակությունը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչո՞ւ պետք է կռվեն և մեռնեն Ալիևի բռնապետությունը երկարացնելու համար»,- գրել է Վարդանյանը։ 

--00—ՍՊ