ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են նաև դիվանագիտական առաքելությունների ֆինանսավորման և դիվանագետների աշխատանքի հետ կապված հարցեր։
«Քննարկումներն անցել են բովանդակային և գործնական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տվյալ ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ