ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրի «Գանձասար»-«Արարատ» հանդիպումն ընդհատվել է երկրպագուների` ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջի ակցիայի շրջանակներում դաշտ ներխուժելու պատճառով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում մեկնարկը խաղն ընդհատվել է հենց մեկնարկում:
«Հայկական առաջին ճակատ»-ը` ՖԱՖ-ը, տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ վերնախավի փոփոխության անհրաժեշտության մասին։ Այս ամենին զուգահեռ ներկայացրել ենք ծրագիր ֆուտբոլի առողջացման, արդարության վերականգնման վերաբերյալ։
ՀՖՖ-ի ղեկավարությունը ակնհայտորեն ձախողելով մինչև 2025 թվականի սեփական ռազմավարությունը, չունենալով զարգացման տեսլական, փորձում է ներկա խնդիրները պարուրել չիրականանալի խոստումներով, ինչպիսին հավաքականի մարզիչ ընտրելու չափորոշիչներն էին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ