ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News
Վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված թվով 1584 հատ «Avigilon H4SL-BO1-IR» մակնիշի տեսախցիկները և թվով 1605 հատ «PoE-Injector-STD-EU Singleport» մակնիշի տեսախցիկներին հարակից սնուցման սարքերը կամրացվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այս մասին որոշումը կայացվեց կառավարության հերթական նիստին։
Որեշման հիմնավորման մեջ նշվում է, որ ընտրությունների (Համապետական և ՏԻՄ) տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման ծառայությունների ձեռքբերման գործընթացները այսուհետ կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
--00—ՅՄ