ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Արեգակի վրա գրանցվել է M դասի հզոր ժայթքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է լատվիական Biznes & Baltiya պարբերականը։
Նշվում է, որ Ռուսաստանի Ֆեդորովի անվան կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել մարտի 5-ի և տևել է 9 րոպե։
«Ռենտգենյան ճառագայթների տիրույթի 4016 (S25E43) խմբում գրանցվել է M1.7 դասի ժայթքում», - պարզաբանել են փորձագետները։
Արեգակնային ժայթքումները բաժանվում են հինգ դասի՝ կախված իրենց հզորությունից՝ A, B, C, M և X: Նվազագույն դասը A0.0-ն է և համարժեք է Երկրի ուղեծրի ճառագայթման հզորությանը:
Հաջորդ դասի դեպքում երևույթի հզորությունը մեծանում է 10 անգամ։ Ժայթքումների հետ մեկտեղ տեղի են ունենում արևային պլազմայի արտանետումներ, որոնց ամպերը, հասնելով Երկիր, կարող են մագնիսական փոթորիկներ հրահրել։
Ավելի վաղ՝ 2025 թվականի փետրվարի 25-ին, տեղի է ունեցել արեգակի ամենահզոր պլազմայի արտանետումը։
--00--ԱՀ