ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Իսրայելի վրա հարձակումներ գործած պաղեստինցի զինյալներին և «հաղթանակ» է անվանել այդ գրոհները: Այս մասին Ռայիսին ասել է Թեհրանում՝ Իրանի կառավարության նիստում, փեխանցում է «Ազատություն»-ը։
«Դա դիմադրության դրսևորում է, պայքար է սիոնիստական ռեժիմի դեմ, Պաղեստինի ժողովրդին, պաղետսինցի զինվորներին, պաղեստինյան խմբավորումներին, ամբողջ մահմեդական համայնքին պետք է շնորհավորեն այս հաղթանակի համար»,- ասել է Ռայիսին:
--00—ՅՄ