ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Տարածաշրջանում ցանկացած փոփոխություն Իրանի համար կարմիր գծեր են։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսզրույցի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նա նաև նշել է, որ «3+3» ձևաչափից դուրս շփումը, օտարերկրացիների հետ համագործակցությունը, նրանց հետ զորավարժություններ անցկացնելը և «կասկածելի ուղևորությունները» միայն բարդացնում են իրավիճակը։
Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին խնդիրների լուծման հարցում, գրում է miranpress-ը։
--00—ՅՄ