ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը ոչ միշտ է իրեն գործընկերային պահում ԱՊՀ երկրների նկատմամբ, փոխանցում է «ԲելՏա» գործակալությունը։
«Սկզբից մեր միությունից դուրս եկավ Վրաստանը, հետո՝ դե-ֆակտո Ուկրաինան։ Մոլդովայի մասով կան մեծ հարցեր։ Ցավոք, ոչ միշտ է իրեն իբրև գործընկեր պահում նաև Հայաստանը», - ասել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։
Բիշքեկում են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի Բելառուսի, Ղազախստանի Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում հանդիպմանը, ինչի մասին հայտարարել էր ՀՀ կառավարությունը։
--00—ԱՊ