ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18,24News
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ նախօրեին Իսրայելի հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է 1 քաղաքացիական անձ: Նշվում է, որ 63-ամյա տղամարդու մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Այս մասին հայտնում ermenihaber.am-ը։
Նահանգապետարանը նաև հայնտել է բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով 63 անձի ձերբակալման մասին:
Նշենք, որ բողոքի ակցիան Իսրայելի հյուպատոսության դիմաց սկսվել էր հոկտեմբերի 17-ին, երբ հայտնի էր դարձել, որ Իսրայելի զինուժը հարվածի թիրախ էր դարձրել Պաղեստինի Գազայի շրջանում գտնվող «el-Ehli Baptist» հիվանդանոցը, ինչի հետևանքով մահացել էր ավելի քան 800 մարդ:
--00--ԼՀ