ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Թուրքիայում ձերբակալվել է Ինտերպոլի (միջազգային միջկառավարական կազմակերպություն) կողմից կարմիր տեղեկագրով հետախուզվող Նուրլան Զհարըմբետովը:
Նշվում է, որ ծագումով ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Զհարըմբետովը կարմիր տեղեկագրով հետախուզվում էր խաբեություն կատարելու, իսկ դեղին տեղեկագրով այլ 2 առանձին գողությունների համար: Նրան առաջադրված են համապատասխան մեղադրանքները:
Աղբյուրը՝ Ermenihaber.am:
--00—ՅՄ