ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Պետեր Սիյարտոն:
«Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»,-ասել է նախարարը:
Սիյատոն նշել է նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ