«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»․ Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Capture

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Հարց 2

«Հայաստանի երկրորդ նախագահի ասուլիսից հետո պարզ դարձավ, որ ընդդիմությունը, ցավոք, չի միավորվելու։ Դո՞ւք ինչ եք կարծում»:

Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.

«Որքանով հասկացա, Երկրորդ նախագահի այդ շեշտադրումը վերաբերում է հենց խորհրդարանական ընտրությունների ձևաչափին՝ արտահերթ թե հերթական։

Բոլոր ընդդիմադիր ուժերն էլ ունեն իրենց դիրքորոշումները, որոնք դրված են նրանց գործունեության հիմքում։ Այս առիթով ուզում եմ հիշեցնել, որ Հանրապետականը ոչ միայն մեր անկախ երկրի առաջին գրանցված կուսակցությունն է, այլև նիկոլական Հայաստանի առաջին ընդդիմադիր քաղաքական ուժը, ինչի մասին մենք հայտարարել ենք հենց 2018-ի մայիսի 8-ից։

Ցանկալի է, որ, անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր քաղաքական և հասարակական ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. «Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»։

--00—ՅՄ