ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրահարույց հարցերի պատճառով պատրաստ չէ ռեսուրսների շուրջ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։
«Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, կան մի շարք խնդրահարույց հարցեր, և նախագծի ներկայիս ձևով նա (խմբ. Վոլոդիմիր Զելենսկին) պատրաստ չէ այն ընդունել»,- ասված է աղբյուրի հրապարակման մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00--ՍՊ