ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,24News
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է ազատ արձակել բոլոր գերեվարված քաղաքացիական անձանց, սակայն Գազայի հատվածի ինտենսիվ ռմբակոծությունները թույլ չեն տալիս դա անել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը։
Նրա խոսքով՝ գերեվարվածների դուրսբերումն անհնար է առանց Իսրայելի կողմից հրադադարի։
«Նրանք ռմբակոծում են ամեն ինչ՝ մարդկանց և ենթակառուցվածքները, և տեղաշարժն ուղղակի անհնար է։ Մենք չենք կարող երաշխավորել նրանց կյանքի անվտանգությունը»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը:
--00--ԼՀ