Թուրքիայում դժգոհում են, որ իրենց տարածքով ադրբեջանական նավթ է տեղափոխվում Իսրայել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

photo_2023-11-03_14-24-40

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում հայտնի դարձավ, որ Թուրքիայում իշխող «Ազատություն և զարգացում կուսակցութունը» (ԱԶԿ-AKP) թույլ է տվել Թուրքիայով նավթ տեղափոխել Իսրայել։ Այս մասին տեղեկացնում է «Bloomberg»  գործակալությունը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ադանայի Ջեյհան նավահանգստից դուրս գալով  «Seaviolet» 900 մետրանոց լցանավը ավելի քան 1 մլն բարել ադրբեջանական նավթ է տեղափոխել է Իսրայել։ Նշվում է, որ լցանավերը ժամանել են Հորդանանի Աքաբե նավահանգիստ և «Bloomberg»-ի հետ զրույցի ընթացքում որոշ աբյուրներ հաստատել են, որ իսրայելական «Paz oil»-ի կողմից գնված նավթի բարելները կհասցվեն Իսրայելի Էյլաթ նավահանգիստ։

Այդ մասին նաև հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության փոխնախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում ունեցած ելույթի ժամանակ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ