ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։
Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։
--00—ՅՄ