Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու հնարավորությունը կորսված է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Снимок экрана 2023-10-20 194536

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում խաղաղություն հաստատելու հնարավորությունը կորսված է Իսրայելի «անզիջում մոտեցման» պատճառով։

«Մենք ի սկզբանե միշտ ընդգծել ենք, որ կողմ ենք մշտական ​​հրադադարին, Իսրայելի մոտեցման արդյունքում ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք ճիշտ ենք մեր մտավախությունների մեջ, այնտեղ խաղաղության հնարավորություն կար, ցավոք սրտի, Իսրայելի անզիջում մոտեցման պատճառով այս պահին կորցրեցինք այդ հնարավորությունը, սակայն չենք ընդունում «այսուհետ այդպես է լինելու, խաղաղության հնարավորությունը բաց թողնեցինք» մոտեցումը, եկեք չկորցնենք հույսը։

Հուսով ենք, որ մենք կրկին հնարավորություն կունենանք տևական խաղաղության, որին սպասում ենք»,-ԱՄԷ-ից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի ղեկավարը։

--00—ՅՄ