ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տոկունություն և քաջություն է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ երեկվա վիճաբանությունից հետո։
Երեկվա տեսարանի կտրուկ արձագանքում նա տեսավ «խաղաղություն ցանկացող և ուկրաինացիների ճակատագրով մտահոգ ուժերի և մինչև վերջին ուկրաինացի կռվել ցանկացողների միջև գիծ»։
«Նախագահ Թրամփը և նրա խաղաղության ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի և հազարավոր ուկրաինացիների արյունալի պատերազմի և սառնասիրտ սպանությունների թույլտվության համար»,- գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում
--00—ՅՄ