Եվրոպան մնաց իր և այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին». Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

15
Եվրոպան մնաց Նիկոլի հույսին: Նշված վերտառությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։  
Զաքարյանը գրառման մեջ մասնավորապես նշել է․ «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին (Եվրոպային) նոր առաջնորդ է պետք։ Մենք՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այս մարտահրավերը»: Այս մասին երեկ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասը:  
Նա նաև նշել է, որ «Ուկրաինան Եվրոպա է, և մենք աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի նա կարողանա շարունակել պայքարը Ռուսաստանի դեմ»:
Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Զելենսի հանդիպումից հետո կարելի է ենթադրել, որ ուկրաինական հակամարտությունում Եվրոպան կանգնած է մի կողմից ընդդեմ ՌԴ-ի, մյուս կողմից՝ ընդդեմ ԱՄՆ-ի:
Եվրոպան մնաց ինքն իր հույսին և իհարկե՝ այս նեղ մաջալին դեպի ԵՄ գնացող Նիկոլի «հույսին»:
 

 --00—ԱՊ