ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Շվեդիան աջակցում է Շառլ Միշելի ջանքերին՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ ի շահ երկու երկրների և տարածաշրջանի։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլտսրյոմը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման վերաբերյալ։
Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինծառայողի, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցիների։
--00—ՅՄ