ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Շվեդիայի Սյոդերտելյեի Մարիա Հայ Առաքելական եկեղեցում վերջերս գողություն է տեղի ունեցել։ Գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ մշակութային արժեք: Այս մասին հայտնում է շվեդական telgenytt.se-ը։
Լրատվականը հայտնում է, որ այս միջադեպով հետաքրքրված են ոստիկանները։
Ոստիկանները այս պահին փորձում են պարզել գողություն կատարած անձանց թիվը և ինքնությունը։ Ըստ նախնական վարկածի՝ գողերը եկեղեցի են մտել պատուհաններից։
--00--ԼՀ