2023 թվականին խոնարհված 71 խաչքար է ուղղվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_2

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայությունները 2023 թ․ ընթացքում ուղղել և ամրացրել են թվով 71 խաչքար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի  Հուշարձանների պահպանության և  Վերականգնման լաբորատորիայի բաժնի  աշխատակիցները  համատեղ ուսումնասիրում են «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակներում տրված հանձնարարականի համաձայն ներկայացված խաչքարերը և դրանց կանգնեցման հնարավորությունը։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ՊՄՊ մարզային ծառայությունները «Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը կշարունակեն նաև 2024-ին։

--00—ՅՄ