ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Բելգորոդին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին Telegram-ալիքում հայտնել Է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
109 տուժածներից 25-ը շարունակում են մնալ ծանր վիճակում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ Բելգորոդ քաղաքի կենտրոնում ուկրաինական զինուժի գնդակոծության հետևանքով զոհվել է չորս մարդ, որոնցից երկուսը երեխաներ են. ևս երեքը վիրավորվել են, հայտնում է 112-ը։ Քաղաքի կենտրոնը արգելափակված է։
--00--ԼՀ