ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը դուրս է եկել Զագրեբում ընթացող ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Թևանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 12:1 հաշվով վստահ առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Արսամերզոևի նկատմամբ: Քառորդ եզրափակչում արդեն հայ ըմբի՛ը 5:2 հաշվով հաղթել է ԱՄՆ ներկայացուցչին:
Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։
Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։
--00—ԼՀ