ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ով հավակնում է լինել ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածուն, սպառնում է տապալել Ուկրաինային և Իսրայելին աջակցելու համար կայացվող գործարքը, ըստ որի պետք է 106 միլիարդ դոլար հատկացվի այդ երկու երկրներին և Թայվանին, ինչպես նաև ԱՄՆ-ում խստացվի ներգաղթի օրենսդրությունը։
Սպիտակ տան նախկին ղեկավար ու ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու դառնալու հայտ ներկայացրած Դոնալդ Թրամփը, ինչպես հայտնի է, հաղթել է Նյու Հեմփշիրի ներկուսակցական ընտրություններում՝ փրայմերզիում՝ ստանալով հատկապես այն ընտրողների աջակցությունը, ովքեր ներգաղթը համարում են ԱՄՆ ամենակարևոր խնդիրը։
«Միլիոնավոր մարդիկ կան, ովքեր անօրինական կերպով լցվում են մեր երկիր։ Նրանք գալիս են բանտերից, հոգեբուժարաններից»,- ասում է Թրամփը։
Հաղթանակը, ամենայն հավանականությամբ, նոր հնարավորություններ կընձեռի Թրամփին՝ ճնշում գործադրել հանրապետական օրենսդիրների նկատմամբ՝ հրաժարվելու ներգաղթին և Ուկրաինային, Իսրայելին ցուցաբերվելիք աջակցությանը վերաբերող գործարքի հարցում փոխզիջումից:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ