ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը հոսպիտալացվել է պլանային պրոցեդուրաների համար՝ շագանակագեղձի հիվանդության բուժման շրջանակներում:
Այս մասին ասվում է Բուքինգհեմյան պալատի կողմից տարածած տեղեկատվության մեջ։
Նշվում է, որ թագավորն այսօր առավոտյան ընդունվել է Լոնդոնի հիվանդանոց՝ պլանային բուժման համար։
--00—ԼՀ