ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններ են ընթանում։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, միաժամանակ առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,-ասված է հաղորդագրության մեջ։
168.am-ի տեղեկություններով, այսօր Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը ձերբակալվել է ԱԱԾ կողմից։ Ձերբակալվել է նաև Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության պետը, գրում է լրատվամիջոցը։
--00—ՅՄ