Սիրիայի վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանցի ռազմական խորհրդական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

սի

Դամասկոսի արվարձաններում բնակելի թաղամասի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է Իրանի  ռազմական խորհրդական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում Իրանի դեսպանության հաղորդագրությանը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդական Սաիդ Ալիդադին զոհվել է իսրայելական ռեժիմի կողմից Սիրիայում ավիահարվածների ժամանակ»,-հաղորդում է գործակալությունը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերին հաջողվել է խոցել իսրայելական մի քանի հրթիռ:

 --00—ԼՀ