ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
Այժմ իրականությունը լրիվ այլ է, Կիևը պետք է ընդունի դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Ուկրաինայի հետ նոր խաղաղ բանակցությունների հնարավորության մասին։
«Ուկրաինան կարող էր խաղաղության համաձայնագրեր կնքել մարտին (2022թ. - խմբ.), բայց չարեց, ավելի ճիշտ՝ արեց, իսկ հետո անգլո-սաքսոնների խնդրանքով հրաժարվեց բանակցությունների արդյունքներից»,- ընդգծել է նա։
«Ամեն անգամ կոլեկտիվ Արևմուտքի և Ուկրաինայի համար ավելի ու ավելի դժվար կլինի»,- ասել է Պեսկովը։
--00—ՅՄ