ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News
«Ժիրոնայի» բրազիլացի պաշտպան Յան Կոուտուն չի կարողացել զսպել արցունքներն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ խաղում կրած ջախջախիչ պարտությունից հետո (4:0):
Խաղից հետո պաշտպանին մխիթարել են թիմակիցները, ինչպես նաև «Ռեալի» որոշ խաղացողներ, այդ թվում՝ Վինիսիուսը։
Այս մրցաշրջանում Կոուտուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
«Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 24 խաղում վաստակել է 61 միավոր։ «Ժիրոնան» իր հերթին երկրորդ տեղում է՝ վաստակելով 56 միավոր։
Հաջորդ խաղում «Ժիրոնան» կհանդիպի «Ատլետիկի» հետ, իսկ «Ռեալի» մրցակիցը կլինի «Ռայո Վալեկանոն»։ Հանդիպումները կկայանան համապատասխանաբար փետրվարի 19-ին և 18-ին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ